Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Դդմի սերմը որպես օգտակար նյութերի շտեմարան

Դդմի սերմը որպես օգտակար նյութերի շտեմարան

Դդմի սերմի էներգետիկ արժեքը 559 կկալ է: Նույն զանգվածում կա 5.23գ ջուր, 4.78գ մոխիր, 24.5-30.2գ սպիտակուց, 49.1գ ճարպ, 10.71գ ածխաջուր: Միջուկը պարունակում է բուսական ստերոլներ՝օրգանիզմին անհրաժեշտ 1 օրվա պահանջարկի 950% չափով: Կա 1.3 գ սախարոզա, չնչին քանակի գլյուկոզա ու ֆրուկտոզա, 1.4 գ օսլա: Հարուստ է բջջանքով՝ 24%, կա պեկտին՝ 6%: Բարձր է պուրինների պարունակությունը՝ թույլատրելի չափի 29.3%-ը: Սերմում տարբեր չափաքանակով ներկայացված են բոլոր մակրոտարրերը. ֆոսֆոր՝ 150.4%, մագնեզիում՝ 140.9%, սիլիցիում՝ 83.3%, կալիում՝ 32.4% եւ այլն:


Պարունակում է թվով ավելի քան 20 միկրոտարրեր. վանադիում՝ 425%, մանգանեղ՝ 227%, պղինձ՝ 142%, ցինկ՝ 115.3% , կոբալտ՝ 83%, երկաթ՝ 79.4% ,բոռ՝ 78.6%, սելեն՝ 11.5%, յոդ՝ 10% եւ այլն:


Դդմի սերմՊարունակում է վիտամիններ. B1՝ 15.9%, B2՝ 7.5%, PP՝ 24.9%, քոլին՝ 12.6%, B5՝ 15%, B6՝  7%, B7՝ 14.6%, B9՝ 14.5%, K՝ 6.1% եւ այլն:


Վիտամին E: Ըստ տարբեր սկզբնաղբյուրների, դդմի սերմի միջուկում գերակշռում է գամմա-տոկոֆերոլը՝ 15,5-35,1 մգ կամ՝ 103,3-234% , ալֆա-տոկոֆերոլ՝ 0,97-3,46 մգ կամ՝ 6,45-23% : Բազմաթիվ հետազոտողներ կարծում են, որ գամմա-տոկոֆերոլը, ի տարբերություն ալֆա-տոկոֆերոլի, չի շրջափակում հզոր հակաօքսիդանտ հատկություններ ունեցող տոկոթրիենոլների ազդեցությունը, որոնք նույնպես E վիտամինի խմբից են:


Ըստ Ա.Նավիրսկա-Օլսզունսկայի (Nat Prօd Res, 2013 ) դդմի սերմը պարունակում է 3 ֆենոլային թթուներ՝վանիլի, սինապի, P-հիդրօքսիբենզոյի, որոնք համապատասխանում են 34.3-113 մգ գալաթթվին (100 գ սերմի յուղի մեջ) ու գտնվում են ազատ վիճակում:

 

Սերմը պարունակում է սրճաթթվի 2 ածանցյալ ու նաեւ եռագեքսոզիդ:


Ամինաթթուներ: Դդմի սերմն անչափ հարուստ է օգտակար նյութերով, որոնց ազդեցության ոլորտը շատ լայն է, հատկապես մարդու օրգանիզմում գոյացող ու չգոյացող ամինաթթուներով. ալանին՝ 20.1%, արգինին՝ 76.9%, ասպարագինաթթու՝ 22.3%, գլիցին՝ 51.9%, գլուտամինաթթու՝ 38.6%, պրոլին՝ 25.8%, սերին՝ 17%, տիրոզին՝ 35.2%, ցիստին՝ 15.5%, ինպես նաև. վալին՝ 71%, գիստիդին՝ 34.8%, իզոլեյցին՝ 63.6%, լեյցին՝ 48.9%, լիզին՝ 37.5%, մետիոնին՝ 31.9%, տրեոնին՝ 39.6%, տրիպտոֆան՝ 50.6%, ֆենիլալանին՝ 49.2%:


Դդմի սերմՃարպաթթուներ. օմեգա-9՝ 14.144-16.13գ /100գ, օմեգա-6՝ մոտ 21գ կամ 208.5%, օմեգա-3՝ մինչեւ 0.18գ կամ 15%: Հագեցված ճարպաթթուներ՝ 8.59-8.94գ կամ 35.1%:


Դդումի սերմի օգտակար ազդեցության մասին


Շաքարային դիաբետ


Չին գիտնականները (Jia W, Cao W. Phytother Res 2003) կարծում են, որ դդմի սերմը կարող է օգտակար լինել շաքարային դիաբետի դեպքում: Այժմ քննարկենք նման ազդեցության հնարավոր պատճառները:

 

  • Մանգան. ուժեղացնում է ինսուլինի հիպոգլիկեմիկ ազդեցությունը:
  • Պղինձ. նպաստում է ինսուլինի ակտիվացման ու ածխաջրերի լիակատար յուրացման գործընթացներին:
  • Մագնեզիում. քրոմի, ցինկի, սելենի հետ համատեղ խթանում է ենթաստամոքսային գեղձի ինսուլին գոյացնող բետա-բջիջների աշխատանքը:
  • Քրոմ. բարձրացնում է բջիջների զգայունությունը ինսուլինի հանդեպ:
  • Ցինկ. նպաստում է քրոմի յուրացմանը բջիջներում ու ինսուլինի գոյացմանը:
  • Կոբալտ. պարունակվում է ինսուլինում:

Արյունաստեղծ ազդեցություն

  • Երկաթ. ներգրավված է հեմոգլոբինի ու միոգլոբինի գոյացմանը, հարստացնում է էրիթտրոցիտները թթվածնով:
  • Ցինկ. ներկառուցված է այն ֆերմենտին, որն անհրաժեշտ է հեմոգլոբինի առաջացման համար: Ցինկի ու վիտամին E-ի ավելուցկի դեպքում խոչընդոտվում է երկաթի յուրացումը:
  • Կոբալտ. արյունաստեղծման գործընթացն անհնար է առանց կոբալտի, որը նպաստում է հեմոգլոբինի ու էրիթտրոցիտների արտադրությանը ոսկրածուծի մեջ:
  • Պղինձ. այս տարրի սակավության դեպքում կարող է առաջանալ անեմիա: Կոբալտը նպաստում է պղնձի յուրացմանը:

 

Դդմի սերմԺառանգականություն, վերարտադրողական ֆունկցիա

 

Ֆոսֆոր. առանց ֆոսֆորի անհնար է նուկլեինաթթուների ու նուկլեոտիդների գոյացումը, որոնք գաղտնագրում ու պահպանում են ժառանգական տեղեկությունը:


Մանգան. կարեւոր է վերարտադրողական ֆունկցիայի լիարժեք ընթացքի համար: Անհրաժեշտ է հղիներին:
Մագնեզիում. ֆոլաթթվի (հղիներին կարելի է ընդունել միայն առաջին 3 ամիսը) ու պանտոտենաթթվի հետ համատեղ նպաստում է պտղի լիարժեք զարգացմանը:


Ցինկ. մասնակցում է ժառանգական տեղեկատվության պատճենահանման գործընթացին ու արական հորմոն տեստոստերոնի գոյացմանը, կարգավորում է սեռական գեղձերի աշխատանքը: Կանխարգելում է արական հորմոնի վերափոխումն էսթրոգենի: Նպաստում է իգական հորմոն էսթրոգենի ընկալիչների զգայունության բարձրացմանը, կարգավորում է բոլոր էսթրոգենային կախվածություն ունեցող գործընթացները:

Շագանակագեղձի բորբոքում


Դդմի սերմերում պարունակվող բուսական դելտա-7 ու սպինա-ստերոլները կանխարգելում են շագանակագեղձի աճը (բարորակ ուռուցք), սակայն այն դեպքում, երբ օգտագործվում է սերմի յուղամզվածքը: Դդմի սերմից ստացված յուղը հարուստ է բուսական ստերոլներով, 1 օրվա պահանջարկի 1469% / 100գ, որն ավելի շատ է, քան հում սերմում:

 

Դդմի սերմ


Անաբոլիկ հատկություն: Դդմի սերմը պարունակում է 1.8 գ գլիցին ( 50% / 100 գ ), որը կարեւոր է կոլագենի գոյացման համար:

 

Ցինկ. հարկավոր է սպիտակուցի, այդ թվում նաեւ կոլագենի գոյացման համար:


Մանգան. նպաստում է հյուսվածքների, աճառի, ոսկրերի զարգացմանը:


Պղինձ. մասնակցում է կոլագենի ու էլաստինի գոյացմանը, որոնք անհրաժեշտ են ոսկրերի, աճառի, մաշկի, թոքերի, արյունատար անոթների պատերի կազմավորման համար:


Սիլիցիում. դանդաղեցնում է ծերացման գործընթացքը, ամրացնում է կոլագենի ու էլաստինի կապը, որի շնորհիվ պահպանվում է հյուսվածքների ճկունությունը: Հարուստ է ոսկրերի համար անհրաժեշտ նյութերով:

 

Հեղինակ. Ջուլիետա ՍԱՀԱԿՅԱՆ
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Որքա՞ն ջուր պետք է խմել. armeniamedicalcenter.am
Որքա՞ն ջուր պետք է խմել. armeniamedicalcenter.am

Մարդիկ հաճախ պարզապես մոռանում են ջուր խմել, հատկապես դա բնորոշ է տարեցներին և երեխաներին: Սակայն ցանկացած տարիքում անհրաժեշտ է հիշել ջրի լրացուցիչ ծախսի մասին...

ՀՀ ԱՆ. Խուսափե՛ք տրանսճարպերից
ՀՀ ԱՆ. Խուսափե՛ք տրանսճարպերից

Տրանսճարպերի չարաշահումը`...

Մրգերը շաքարային դիաբետի ժամանակ. armeniamedicalcenter.am
Մրգերը շաքարային դիաբետի ժամանակ. armeniamedicalcenter.am

Մրգերը և հատապտուղները պարունակում են առողջության համար շատ կարևոր վիտամիններ, միկրոէլեմենտներ, բջջանք: Շաքար պարունակող որոշ մրգեր կարգավորում են արյան ճնշումը...

Ուտելու հոգեբանությունը. urolog.am
Ուտելու հոգեբանությունը. urolog.am

Ուտելու հոգեբանությունը կիրառական հոգեբանություն է, որն օգտագործվում է` հասկանալու մարդու սննդի ընտրության և ուտելու վարքագիծը...

ԵՊԲՀ. Սննդային ալերգիա. մասնագետի անդրադարձը
ԵՊԲՀ. Սննդային ալերգիա. մասնագետի անդրադարձը

Եթե Դուք ունեք սննդային ալերգիա, Ձեր իմուն համակարգը գերզգայուն է տվյալ սննդի նկատմամբ: Դրա պատճառը իմունոգլոբուլին E-ն է (IgE), որը բարձր քանակով հանդիպում է ալերգիա ունեցող մարդկանց մոտ...

Ալերգոլոգիա
ՀՀ Ան. Ինչպես առողջ սնվել տոնական օրերին
ՀՀ Ան. Ինչպես առողջ սնվել տոնական օրերին

Դժվարամարս կամ ոչ համատեղելի մթերքը չարաշահելու արդյունքում տոնական օրերին հաճախ արձանագրվում են սննդային թունավորումներ և մարսողական համակարգի տարբեր բնույթի խանգարումներ: Նմանատիպ խնդիրներից խուսափելու համար մասնագետները...

Սննդակարգը միզապարկի քարերի ժամանակ. հիվանդության կանխարգելումը. armeniamedicalcenter.am
Սննդակարգը միզապարկի քարերի ժամանակ. հիվանդության կանխարգելումը. armeniamedicalcenter.am

Միզապարկի քարերի  առկայության ժամանակ սնունդը պետք է լինի հավասարակշռված, հարուստ վիտամիններով և հանքային աղերով, ուղղված նյութափոխանակության խանգարման կարգավորմանը...

Միզային համակարգ Սննդակարգեր
Գինին և առողջությունը
Գինին և առողջությունը

Գինու օգտակար հատկությունները գաղտնիք չեն մարդկանց արդեն դարեր ի վեր: Սակայն, որպեսզի այն իրապես նպաստի առողջության պահպանմանը, անհրաժեշտ է ինքնագիտակցում և չափավորության զգացողություն...

Ինչպիսի՞ ջուր է պետք խմել առողջ լինելու համար. armeniamedicalcenter.am
Ինչպիսի՞ ջուր է պետք խմել առողջ լինելու համար. armeniamedicalcenter.am

Օրգանիզմի համար մեծ է ջրի դերը: Մարդն ավելի հեշտ դիմանում է քաղցին (մոտավորապես 30-45 օր), քան ջրի պակասին: Առանց ջրի օրգանիզմը չի կարող գոյատևել անգամ 5 օր, քանի որ ջուրը կյանքի հիմքն է և կազմում է օրգանիզմի 2/3-ը...

Հակաքովիդային մթերքներ. armeniamedicalcenter.am
Հակաքովիդային մթերքներ. armeniamedicalcenter.am

Քովիդ վարակը հաղթահարելու համար անհրաժեշտ է բարձրացնել օրգանիզմի դիմադրողականությունը: Դրան նպաստում է առողջ սնունդը: Բացի այդ, կան որոշ մթերքներ, որոնք ավելի` քան մյուսները, դրական ազդեցություն են ունենում...

Ընպելիքները և սնունդը հղիության ժամանակ. morevmankan.am
Ընպելիքները և սնունդը հղիության ժամանակ. morevmankan.am

Հղիների սննդի հետ բազում միֆեր են կապված: Երբեմն դրանք տարօրինակ արգելքներ են՝ կծու, սնկով կերակուրներ, մթերքների որոշակի գույներ և այլն...

Հղիություն, ծննդաբերություն
Քաղցրակերության վնասները. armeniamedicalcenter.am
Քաղցրակերության վնասները. armeniamedicalcenter.am

Գիտնականներն ապացուցել են, որ շաքարը նպաստում է վաղաժամ ծերացմանը:  Պրոֆեսոր Դեվիդ Հաննը համեմատել է շաքար շատ և քիչ օգտագործող մարդկանց դիմագծերը և սենսացիոն եզրակացության եկել: Գիտնականը նկատել է, որ նույն տարիքի...

Առանձնացված սնուցման կարևորությունը. nairimed.com
Առանձնացված սնուցման կարևորությունը. nairimed.com

Հավանաբար, շատերն են լսել առանձնացված սնուցման մասին, սակայն ըստ անվանման, այնքան էլ պարզ չէ, թե ի՞նչը` ինչի՞ց պետք է առանձնացնել, իսկ կարևորը՝ ինչո՞ւ: Առանձին սնուցման փիլիսոփայությունն այն է...

Ինչպե՞ս է ազդում սնվելու ռիթմը ուղեղի առողջության վրա. urolog.am
Ինչպե՞ս է ազդում սնվելու ռիթմը ուղեղի առողջության վրա. urolog.am

Ուտելը մարդու կյանքի կարևոր բաղադրիչներից է։ Պարզվում է, որ ոչ միայն սնննդի տեսակը, այլև այն ընդունելու ժամանակը ունի տարբեր ազդեցություններ մարդու ուղեղի վրա: Ապացուցված է, որ ուտելու անկանոն ժամերը նպաստում են...

Ամանորի տոնական սեղանի ամենավտանգավոր մթերքը. Սալուտեմ ամսագիր №4
Ամանորի տոնական սեղանի ամենավտանգավոր մթերքը. Սալուտեմ ամսագիր №4

Ամանորի սեղանն օրգանիզմի համար ծանր փորձություն է՝ սեղանին բազմաթիվ խոհարարական գլուխգործոցներ են հայտնվում, որոնց գայթակղությանը դիմանալը պարզապես անհնար է։ Սակայն բժիշկները խորհուրդ չեն տալիս...

Ամեն ինչ տոն օրերի մասին Սալուտեմ 4.2021

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ